երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Մոտ ժամանակներս կկայանա ռուս-ուկրաինական բանակցությունների չորրորդ փուլը. Սլուցկի

Մոտ ժամանակներս կկայանա ռուս-ուկրաինական բանակցությունների չորրորդ փուլը. Սլուցկի

Մոտ ժամանակներս Բելառուսի տարածքում կկայանա ռուս-ուկրաինական բանակցությունների չորրորդ փուլը։ Այս մասին Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների երրորդ փուլի ավարտից հետո ասել է ռուսական պատվիրակության անդամ, Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին

Նա հավելել է, սակայն, որ հստակ ժամկետ չի կարող նշել, ՛՛մոտ ժամանակներս կճշտվի՛՛:

՛՛Միամտություն կլինի ենթադրել, որ այսօր ինչ-որ բան կստորագրվի, դրանք ծավալուն նյութեր են, իհարկե, այդ փաստաթղթերի վրա աշխատանքները կշարունակվեն շատ մոտ ապագայում։ Այսպիսով, հաջորդ՝ չորրորդ փուլը կանցկացվի Բելառուսի տարածքում` շատ մոտ ապագայում՛՛,- ասել է Սլուցկին։

 

 

 

  • Կիսվել: