երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Մոսկվիչը» սեփական մշակման էլեկտրական մեքենա կներկայացնի

«Մոսկվիչը» սեփական մշակման էլեկտրական մեքենա կներկայացնի

Ռուսական «Մոսկվիչ» մեքենաշինական ընկերությունը կցուցադրի սեփական մշակման էլեկտրական մեքենա: Ավտոմոբիլային գործարանն ակտիվորեն աշխատում է սեփական մշակման էլեկտրական մեքենայի հավաքման գործընթացի կազմակերպման վրա, որը կներկայացվի երկու տարուց, տեղեկացնում է motor.ru-ն:

Ինչպես նշել է ավտոմոբիլային գործարանի արտադրության գծով տնօրեն Օլեգ Մասլյակովը՝ «մարտկոցային» նոր արտադրանքը, որը հիմնականում բաղկացած է լինելու ռուսասկան արտադրության բաղադրիչներից, կներկայացվի 2025 թվականին, եթե ամեն ինչ ընթանա նախատեսվածի համաձայն։

Դեռ հայտնի չէ, թե երբ կսկսվի արտադրությունը։ Այժմ, ըստ նրա, ակտիվ աշխատանքներ են տարվում արտադրություն հիմնելու և ներքին մատակարարների հետ բանակցելու ուղղությամբ։

  • Կիսվել: