չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Մոսկվայում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել միգրանտների միջև

Մոսկվայում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել միգրանտների միջև

Միգրանտների (հավանաբար՝ Տաջիկստանից) զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Մոսկվայի հարավում։ Ոստիկանության բաժանմունք է բերվել 66 ենթադրյալ իրավախախտ, հայտնում է TASS-ը։

«Երեկ երեկոյան Վոստրյակովյան անցումում տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք, ենթադրաբար՝ Տաջիկստանի քաղաքացիների միջեւ, որոնք օգտագործել են տրավմատիկ զենք։ Ծեծկռտուքին մասնակցել է մոտ 15 մարդ։ Ոստիկանություն է բերվել 66 մարդ, որոնք կասկածվում են ծեծկռտուքին մասնակցության մեջ»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Հարուցվել է քրեական գործ զենքի կիրառմամբ խուլիգանության մասին։ 

  • Կիսվել: