Մոսկվայում սառցե անձրև է սկսվել
Մոսկվայում սառցե անձրև է սկսվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Մայրաքաղաքի կենտրոնում, Մոսկվայի արևելքում և հարավ-արևմուտքում առավոտյան տեղ-տեղ գերսառեցված անձրև է դիտվում։
«Սառցե անձրևներն արդեն սկսվում են մինուս 3 աստիճան ջերմաստիճանից, այդ ամենը կվերածվի շարունակական սառցե դաշտի», – ՌԻԱ Նովոստիին մեկնաբանել է Ֆոբոս եղանակային կենտրոնի առաջատար աշխատակից Եվգենի Տիշկովեցը։
Ավելի վաղ Տիշկովեցը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ առավոտյան մոսկվացիներին սպասվում է ձյուն և բուք, որն այնուհետ իր տեղը կզիջի սառցե անձրևին, իսկ կեսօրից հետո կտեղա անձրև։



