հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Մոսկվայում սահմանափակումները կերկարաձգվեն մինչև մայիսի 1-ը

Մոսկվայում սահմանափակումները կերկարաձգվեն մինչև մայիսի 1-ը

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կորոնավիրուսի պատճառով ներդրված ժամանակավոր սահմանափակումները կերկարաձգվեն մինչև մայիսի 1-ը։ Այս մասին հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, հայտնում է BBC News-ը։

Նա նշել է, որ Մոսկվայում կորոնավիրուսի պատճառով ներդրված սահմանափակումներն այս փուլում կանխել են հիվանդացության պայթյունավտանգ աճը․ «Սա առաջին, համեստ, բայց շատ կարևոր հաղթանակն է, բայց պայքարը չի ավարտվել. համավարակը չի նահանջել»,-հայտարարել է նա։

Նշվում է, որ մայրաքաղաքի իշխանությունները կուժեղացնեն քաղաքացիների տեղաշարժի վերահսկողությունը։

  • Կիսվել: