ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մոսկվայում ոստիկանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու համար քրեական վարույթ է նախաձեռնվել ադրբեջանցու նկատմամբ

Մոսկվայում ոստիկանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու համար քրեական վարույթ է նախաձեռնվել ադրբեջանցու նկատմամբ

Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել այն բանից հետո, երբ Մոսկվայում Ադրբեջանցի քաղաքացիները սպառնացել են ոստիկանին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ ՌԴ ՔԿ-ի Մոսկվայի կենտրոնական շտաբի թելեգրամյան ալիքին հղումով։

Ինչպես նշված է ՔԿ-ի հաղորդագրության մեջ, քրեական վարույթը նախաձեռնվել է իշխանության ներկայացուցչին վիրավորելու և նրա նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելու համար։

Քննչական կոմիտեն պարզաբանել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 24-ին Ադրբեջանի մի քանի քաղաքացի, գտնվելով Մոսկվայի մետրոյի Լյուբլինո կայարանի մոտ, ցուցադրաբար և բարձրաձայն, չթաքցնելով իրենց անհարգալից վերաբերմունքը ոստիկանի նկատմամբ, սպառնացել են բռնություն կիրառել։

Նշվում է, որ քննիչները հարցաքննում են ականատեսներին ու ստուգում տեսագրությունները դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար։ Բացի այդ, հանձնարարվել է որոնողական աշխատանքներ իրականացնել միջադեպին մասնակից բոկոև անձանց գտնվելու վայրը պարզելու համար։

  • Կիսվել: