երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ԼՂ հարցով վեճեր կան, բայց ամեն ինչ անելու ենք, որ լուծվեն խաղաղ ճանապարհով. Պուտինը՝ Ալիևին

ԼՂ հարցով վեճեր կան, բայց ամեն ինչ անելու ենք, որ լուծվեն խաղաղ ճանապարհով. Պուտինը՝ Ալիևին

ՌԴ-ում կայացել է նախագահ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպումը, որի շրջանակում անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի հարցին։

«Կան վեճեր, շատ աշխատանք կա անելու, բայց կանենք ամեն ինչ, որպեսզի գործընթացը խաղաղ ճանապարհով ընթանա։ Արդեն կան որոշակի պայմանավորվածություններ առևտրատնտեսական կապերի, տրանսպորտային հաղորդակցությունների զարգացման վերաբերյալ»,- նշել է Պուտինը։

Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը և հարևան մյուս երկրները շահագրգռված են Ղարաբաղում առևտրային և տրանսպորտային կապերի վերականգնմամբ։ Ռուսաստանի նախագահը նաև ընդգծել է, որ չնայած Ղարաբաղում խնդիրները պահպանվում են, սակայն կան որոշակի պայմանավորվածություններ տարածաշրջանում բնակչության անվտանգության ապահովման համար։
Հավելենք, որ Ադրբեջանի նախագահը Ռուսաստան է մեկնել պաշտոնական այցով։

 

 
 

 

  • Կիսվել: