երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Մոսկվայում խոցված ԱԹՍ-ն ընկել է Մարգարիտա Սիմոնյանի տան մոտ

Մոսկվայում խոցված ԱԹՍ-ն ընկել է Մարգարիտա Սիմոնյանի տան մոտ

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է, որ այսօր առավոտյան Մոսկվայի մարզում խոցված երկու ԱԹՍ-ներից մեկն ընկել է իր տան մոտ։

«Իստրայի շրջանում խոցված անօդաչու թռչող սարքն ընկել է մեր կողքի փողոցում։  Շնորհակալություն մեր հակաօդային պաշտպանությանը, որ զոհեր և ավերածություններ չկան»,-գրել է նա տելեգրամի իր ալիքում։

Ավելի վաղ, ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր Մոսկվայի մարզի տարածքում ուկրաինական երկու ԱԹՍ-ներ ոչնչացնելու մասին։

  • Կիսվել: