շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Մոսկվայում կչեղարկվի փողոցներում պարտադիր դիմակ կրելու ռեժիմը

Մոսկվայում կչեղարկվի փողոցներում պարտադիր դիմակ կրելու ռեժիմը

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի փողոցներում դիմակների պարտադիր կրման ռեժիմը չեղյալ կհայտարարվի հուլիսի 13-ից։ Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:

Նրա խոսքով՝ սոցիալական հեռավորության պահանջը դեռևս մնում է ուժի մեջ։ Նա հայտնել է, որ դիմակներ և ձեռնոցներ օգտագործելը պարտադիր կլինի հասարակական տրանսպորտում, բժշկական հաստատություններում, խանութներում և հանրային այլ փակ վայրերում:

Չեղարկվելու է ուսումնական հաստատությունների, սպորտային, երաժշտական, գեղարվեստական դպրոցների հեռակա աշխատանքային ռեժիմը, վերաբացվելու են մշակութային և զվարճանքի կենտրոնները, մանկական ճամբարները, վերացվելու են նաև ձեռնարկատիրության ոլորտում բոլոր սահմանափակումները։

  • Կիսվել: