կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Մոսկվայում դասընկերները աղջկան դուրս են նետել դասասենյակի պատուհանից

Մոսկվայում դասընկերները աղջկան դուրս են նետել դասասենյակի պատուհանից

Մոսկվայում մասնավոր դպրոցի աշակերտները պատուհանից դուրս են նետել համադասարանցուն: Մայրաքաղաքի Տագանսկի շրջանում տեղի ունեցած միջադեպի մասին հայտնել է Shot Telegram ալիքը։

Դեպքը տեղի է ունեցել ընդմիջման ժամանակ. Տուժած աշակերտուհու խոսքով՝ երեխաներից մեկը խաղալիս բացել է առաջին հարկի պատուհանը և իրեն դուրս հրել ձյան մեջ։

Աղջկան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկները նրա մոտ ողնաշարի երեք հատվածի վնասվածքներ են ախտորոշել։ Աղջկան նշանակել են անկողնային ռեժիմ։ Ոստիկանությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել։

Նախկինում նման դեպք էր տեղի ունեցել Ուֆայում, որտեղ միջնակարգ դպրոցի աշակերտները տղային պատուհանից դուրս էին նետել։ Հրապարակված տեսանյութում երեւում է, թե ինչպես է երեխան ձյան մեջ ընկնելուց հետո սկսում լաց լինել։ Միջադեպի ականատեսը հայտնել է, որ ընկնելուց հետո աշակերտը ձեռքի լուրջ վնասվածք է ստացել, սակայն դպրոց բժիշկներ չեն կանչվել։

  • Կիսվել: