ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ չվերթի ժամանակ կայծակը հարվածել է ինքնաթիռին

Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ չվերթի ժամանակ կայծակը հարվածել է ինքնաթիռին

Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ չվերթի ժամանակ կայծակը հարվածել է «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության ինքնաթիռին, տեղեկացնում է iz.ru-ն։

Դեպքը տեղի է ունեցել Airbus A320-ի հետ, որը Դոմոդեդովոյից թռչում էր Պուլկովո։ Ինքնաթիռում գտնվող ուղևորներից ոչ ոք չի տուժել։

Նշվում է, որ ինքնաթիռի վնասվելը նկատել են միայն տեխնիկական աշխատանքների կատարման ժամանակ: Միաժամանակ ուրալյան ավիաընկերությունը պաշտոնապես չի հայտնել կայծակի հարվածի մասին։

 

  • Կիսվել: