չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Մոսկվայի վրա ԱԹՍ-ով հարձակման հերթական փորձն է կանխվել․ ՌԴ ՊՆ

Մոսկվայի վրա ԱԹՍ-ով հարձակման հերթական փորձն է կանխվել․ ՌԴ ՊՆ

ՌԴ Մոսկվայի մարզի Լյուբերցի շրջանում անօդաչու թռչող սարք է ոչնչացվել։ Այս մասին տելեգրամի ալիքում հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

«Այսօր ՀՕՊ ուժերը Լյուբերցի շրջանում անօդաչու են ոչնչացրել։ Նախնական տվյալներով՝ տուժածներ ու ավերածություններ չկան։ Դեպքի վայրում են արտակարգ ծառայությունները»,- գրել է Սոբյանինը:

Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն հաստատել է, որ առավոտյան 04։30-ի սահմաններում հերթական հարձակման փորձն է կանխվել։

  • Կիսվել: