հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
Մոսկվայի պատրիարքարանի Ուկրաինական ուղղափառ եկեղեցին Ուկրաինայում կարգելվի

Մոսկվայի պատրիարքարանի Ուկրաինական ուղղափառ եկեղեցին Ուկրաինայում կարգելվի

Ուկրաինայի տարածքում կարգելվի Ռուսաստանի Դաշնության հետ կապված կրոնական կազմակերպությունների գործունեությունը: Այս մասին օրինագիծ է ընդունել Ուկրաինայի Գերագույն ռադան, հայտնել է պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը։

Օրենքի ընդունմանը կողմ է քվեարկել 265 պատգամավոր, դեմ՝ 29-ը, ձեռնպահ՝ 4-ը։ Օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից 30 օր հետո: Օրենքի համաձայն՝ Մոսկվայի պատրիարքարանի ուկրաինական ուղղափառ եկեղեցու համայնքները 9 ամիս կունենան Ռուսական ուղղափառ եկեղեցու հետ կապերը խզելու համար:

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակն արձագանքել է ռուսական եկեղեցու արգելքի վերաբերյալ Ռադայի որոշմանը:

«Մոսկովյան եկեղեցի Ուկրաինայում չի լինի։ Դեռ խորհրդային տարիներից եկեղեցին Ռուսաստանում և Ռուսաստանի համար եղել է իրենց հատուկ ծառայությունների տարածքն ու ականջները»,- ասել է Երմակը։

  • Կիսվել: