շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մոսկվայի մարզի նահանգապետը հայտնել է ահաբեկչության հետևանքով զոհված 50 մարդու ինքնության հաստատման մասին

Մոսկվայի մարզի նահանգապետը հայտնել է ահաբեկչության հետևանքով զոհված 50 մարդու ինքնության հաստատման մասին

Այս պահին հաստատվել է մերձմոսկովյան «Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհված 50 մարդու ինքնությունը, հայտնել է Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նա նշել է, որ որոնողական աշխատանքները տեղում կավարտվեն կիրակի օրը։ Բացի այդ, ըստ նահանգապետի, ավելի քան երեք հազար մարդ եկել է արյուն հանձնելու ահաբեկչությունից տուժած մարդկանց համար։

«Դուք գիտեք, որ այսօր մեծ թվով բնակիչներ արյուն են հանձնել տարբեր շրջաններում, առաջին հերթին՝ Մոսկվայում և Մոսկվայի մարզում։ Այս ողբերգությունը միավորեց բոլորիս։ Ավելի քան 3 հազար մարդ եկել էին արյուն հանձնելու և ամեն կերպ իրենց օգնությունն առաջարկել»,- ասել է Վորոբյովը։

 

  • Կիսվել: