ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունները հայտնվել են փակուղում. ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անտոնովը կանչվել է Մոսկվա` խորհրդակցությունների

Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունները հայտնվել են փակուղում. ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անտոնովը կանչվել է Մոսկվա` խորհրդակցությունների

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը կանչվել է Մոսկվա` խորհրդակցությունների: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:

«Ամերիկյան նոր վարչակազմը ղեկավարում է գրեթե երկու ամիս, 100 օրվա խորհրդանշական ամսաթիվը հեռու չէ, և դա լավ առիթ է փորձելու գնահատել, թե ինչն է ստացվում Ջո Բայդենի թիմի մոտ, ինչը՝ ոչ»,-նշել են  ՌԴ ԱԳՆ-ում:

Գերատեսչությունում նշել են, որ Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունները հայտնվել են փակուղում, և ամենակարևորը դրանից դուրս գալու ուղիներ գտնելն է:

«Մենք շահագրգռված ենք կանխել դրանց անդառնալի հետընթացը, եթե ամերիկացիները գիտակցեն դրա հետ կապված ռիսկերը»,-ավելացրել են գերատեսչությունում:

Պետդեպարտամենտը, իր հերթին, նշել է, որ ԱՄՆ-ն պահպանում է հարաբերությունները Ռուսաստանի հետ այնտեղ, որտեղ դա համապատասխանում է իր շահերին, բայց մտադիր է պատասխանատվության ենթարկել Մոսկվային «չարամիտ գործողությունների» համար: Հարցին, թե Անտոնովը հանդիպե՞լ է Ջո Բայդենի վարչակազմից որեևէ մեկի հետ, Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջալինա Փորթերը պատասխանել է, որ չի կարող տեղեկացնել որևէ հանդիպման մասին:

  • Կիսվել: