շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մոսկվայի բուժհաստատություններից մեկից պայթյունի սպառնալիքի պատճառով 900 մարդ է տարհանվել

Մոսկվայի բուժհաստատություններից մեկից պայթյունի սպառնալիքի պատճառով 900 մարդ է տարհանվել

Մոսկվայի Պիրոգովի անվան ազգային բժշկական և վիրաբուժական կենտրոնի «Իզմայլովսկի» խորհրդատվական ախտորոշիչ կենտրոնից պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանել է 900 մարդ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Կենտրոնի տնօրեն Օլեգ Կարպովը, մասնավորապես, նշել է. «Տարհանումն իրականացվել է, հիվանդներն ու անձնակազմը տեղափոխվել են անվտանգ հեռավորության վրա։ Տեղում աշխատում են հատուկ ծառայությունները»։

Նա նաև ընդգծել է, որ խորհրդատվական ախտորոշիչ կենտրոնում անկողնային հիվանդներ չկան. Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչությունից տուժածները բուժում են ստանում մեկ այլ շենքում։

Msk1.ru-ի փոխանցմամբ՝ կենտրոնը նամակ է ստացել՝ ականապատման մասին տեղեկություններով։ Դրանում նշվում է, որ կենտրոնի մի քանի հարկերում տեղադրված է պայթուցիկներով չորս ուսապարկ։

  • Կիսվել: