ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Մոսկվայի ադրբեջանցիների ազգային-մշակութային ինքնավարության նախագահը զրկվել է ՌԴ քաղաքացիությունից

Մոսկվայի ադրբեջանցիների ազգային-մշակութային ինքնավարության նախագահը զրկվել է ՌԴ քաղաքացիությունից

Մոսկվայի ադրբեջանցիների ազգային-մշակութային ինքնավարության նախագահ Բախտիյար Հասանովը զրկվել է Ռուսաստանի քաղաքացիությունից։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ ադրբեջանական համայնքի ղեկավարի ռուսական անձնագիրը չեղյալ է հայտարարվել։ Նա Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել 2000-ականներին։

Քաղաքացիությունից զրկելու հիմքը Հասանովի երկարատև կապերն են ստվերային սխեմաների հետ, այդ թվում՝ անօրինական ներգաղթի կոծկումը, կեղծարարությունը և էթնիկ հողի վրա հիմնված կոնֆլիկտների ստեղծումը։ 

  • Կիսվել: