հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Մոսկվան պատրաստ է բանակցել ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ. Պեսկով

Մոսկվան պատրաստ է բանակցել ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ. Պեսկով

Մոսկվան պատրաստ է բանակցել ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մոսկվան բաց է բանակցությունների շարունակման համար»,-նշել է նա՝ հավելելով, որ բանակցային գործընթացում դադարն առաջացել է Կիևի մեղքով։

«Դադարը ծագել է, ըստ էության, Կիևի ռեժիմի՝ այդ երկխոսությունը շարունակելու ցանկության բացակայության պատճառով»,- ասել է Պեսկովը:

Նա նաև նշել է, որ ուկրաինական կարգավորման վերաբերյալ նորություններ չկան։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի և ԱՄՆ–ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցին, ապա, ըստ Պեսկովի, այն անհրաժեշտության դեպքում կարելի է արագ կազմակերպել, սակայն, նրա խոսքով, այն աշխատանքը, որը պետք է նախորդի ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահների հանդիպմանը, այս պահին դեռ արված չէ։

  • Կիսվել: