Մոսկվան ողջունում է Թրամփի՝ ուկրաինական կարգավորման վրա կենտրոնանալու ցանկությունը. Պեսկով
Մոսկվան ողջունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայից հետո ուկրաինական կարգավորման վրա կենտրոնանալու ցանկությունը։ Այս մասին այսօր հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
Նա, մասնավորապես, նշել է. «Ռուսական կողմը շարունակում է բաց մնալ խաղաղության միտված երկխոսության համար։ Հուսով ենք, որ Միացյալ Նահանգների ազդեցությունն ու նախագահ Թրամփի դիվանագիտական վարպետությունը կդրդեն ուկրաինական կողմին ավելի ակտիվ և խաղաղ համաձայնագրին ավելի հակված լինել»:


