Մոսկվան մտադիր է իր նպատակներին հասնել ռազմական ճանապարհով, քանի դեռ Կիևը չի համաձայնել ռուսական պայմաններին. Նեբենզյա
Մոսկվան մտադիր է իր նպատակներին հասնել ռազմական ճանապարհով, քանի դեռ Զելենսկին չի համաձայնել բանակցություններում Ռուսաստանի համար իրատեսական պայմաններին: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան:
Նա նշել է, որ «Կիևը պետք է ուշքի գա»:
«Հակամարտության խաղաղ կարգավորման պայմաններն Ուկրաինայի իշխանության համար օրեցօր կվատթարանան: Զելենսկուն դեռ վաղուց զգուշացրել են այդ մասին»,-հավելել է պաշտոնյան:
Նա նաև մեղադրել է ուկրաինական ուժերին Ռուսաստանի բնակավայրերին հարվածելու համար, միևնույն ժամանակ վստահեցրել, որ ռուսական կողմը չի թիրախավորում Ուկրաինայի խաղաղ բնակչությանը:
Իր հերթին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը հարվածում է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին և բնակելի օբյեկտների:
«Սակայն դա չի օգնի Մոսկվային հաղթել պատերազմում»,-նշել է նա՝ հավելելով, որ այս գիշեր ռուսական ուժերն արձակել են մոտ 300 անօդաչու թռչող սարք և տասնյակ հրթիռներ՝ հարյուր հազարավոր ընտանիքների թողնելով առանց էլեկտրականության։
Զելենսկին կրկին կոչ է արել դաշնակիցներին՝ ուժեղացնել երկրի հակաօդային պաշտպանությունը:


