երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մոսկվան միջոցներ կձեռնարկի՝ ի պատասխան ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցելուն. Զախարովա

Մոսկվան միջոցներ կձեռնարկի՝ ի պատասխան ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցելուն. Զախարովա

Ռուսաստանը միջոցներ կձեռնարկի՝ ի պատասխան ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության, դրանց բովանդակությունը կախված կլինի Հյուսիսատլանտյան դաշինքին այդ երկրի ինտեգրման բնույթից: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռազմական միության չմիանալու բազմամյա քաղաքականությունից Շվեդիայի հրաժարվելը և անդամակցությունը Ռուսաստանի հանդեպ բացահայտ թշնամական ՆԱՏՕ-ին չափազանց բացասական ազդեցություն կունենան Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան տարածաշրջանի կայունության մակարդակի վրա»,- ասել է նա ճեպազրույցում։

«Մենք կձեռնարկենք քաղաքական, ռազմատեխնիկական բնույթի հակաքայլեր՝ մեր երկրի պաշտպանունակությանը սպառնացող վտանգները կասեցնելու համար: Մենք կորոշենք դրանց կոնկրետ բովանդակությունը՝ կախված նրանից, թե ինչ միջոցներ են ձեռնարկվելու ՆԱՏՕ-ին Շվեդիայի ինտեգրվելու շրջանակներում, ներառյալ՝ այդ երկրի տարածքում դաշինքի հարվածային համակարգերի, սպառազինությունների և ուժերի հնարավոր տեղակայումը»,- ասել է Զախարովան:

 

  • Կիսվել: