ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մոսկվան մասամբ կամ ամբողջությամբ դադարեցրել է Եվրամիության 12 երկրի գազամատակարարումը. Ֆոն դեր Լայեն

Մոսկվան մասամբ կամ ամբողջությամբ դադարեցրել է Եվրամիության 12 երկրի գազամատակարարումը. Ֆոն դեր Լայեն

Ռուսաստանը մասամբ կրճատել կամ ամբողջությամբ դադարեցրել է գազի մատակարարումը Եվրամիության անդամ 12 երկրին՝ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Նրա խոսքով՝ գազի սպառումը 15 %-ով նվազեցնելու նախաձեռնությունը կօգնի մինչ ձմեռ համալրել եվրոպական պաշարները։ «Այժմ ԵՄ-ն դիմում է ավելի հուսալի էներգետիկ գործընկերների»,- նշել է Ֆոն դեր Լայենը։

ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելն էլ հայտնել է, որ Եվրամիության երկրները կիսով չափ կրճատել են Ռուսաստանից բնական գազի գնումները:

«Եթե մինչ պատերազմ ռուսական էներգակիրների մասնաբաժինը կազմում էր 40%, ապա այժմ այդ ցուցանիշը հասել է 20 %-ի: Սակայն եվրոպական տնտեսությունից պահանջել դադարեցնել գազ գնելը մեկ գիշերում՝ անիրատեսական է: Մենք չենք կարող հրաշքներ գործել»,- մտահոգություն է հայտնել Բորելը։

  • Կիսվել: