հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
Մոսկվան խորապես մտահոգված է Հնդկաստան-Պակիստան ռազմական առճակատման սրմամբ. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան խորապես մտահոգված է Հնդկաստան-Պակիստան ռազմական առճակատման սրմամբ. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան խորը մտահոգություն է հայտնում Հնդկաստանի և Պակիստանի միջև ռազմական լարվածության աճի կապակցությամբ՝ Պահալգամում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնի է դարձել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանությունից, որը հրապարակվել է արտաքին քաղաքական գերատեսչության կայքում։

«Ռուսաստանը վճռականորեն դատապարտում է ահաբեկչության գործողությունները, դեմ է դրա ցանկացած դրսևորմանը և ընդգծում է ամբողջ միջազգային հանրության ջանքերի համատեղման անհրաժեշտությունը՝ այս չարիքի դեմ արդյունավետ պայքար մղելու համար», — նշված է մեկնաբանության մեջ։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը հայտնել է, որ Մոսկվան կոչ է անում ներգրավված կողմերին ցուցաբերել զսպվածություն՝ տարածաշրջանում իրավիճակի հետագա սրացումը թույլ չտալու նպատակով, և հույս է հայտնում, որ իրավիճակը կլուծվի քաղաքական և դիվանագիտական միջոցներով։

  • Կիսվել: