հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Մոսկվան Եվրամիությունը դիտարկում է որպես ոչ բարեկամական միավորում. Լավրով

Մոսկվան Եվրամիությունը դիտարկում է որպես ոչ բարեկամական միավորում. Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան Եվրամիությունը դիտարկում է որպես ոչ բարեկամական միավորում։ Այս մասին նա ասել է Аргументы и факты թերթին տված հարցազրույցում։

«Եվրամիությունը «կորցրեց» Ռուսաստանը, բայց սրա համար ինքն է մեղավոր։ Ի վերջո, հենց ԵՄ անդամ երկրներն ու հենց Միության ղեկավարներն են բացահայտ հայտարարում Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնելու անհրաժեշտության մասին... Այս պատճառներով մենք ԵՄ-ն դիտարկում ենք որպես ոչ բարեկամական միավորում»,- ասել է դիվանագետը:

Լավրովը նաև նշել է, որ ԵՄ-ն Ուկրաինային զենք է տալիս, ինչպես նաև հրահանգիչներ և վարձկաններ է ուղարկում։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը համապատասխան եզրակացություններ է արել և «անհրաժեշտության դեպքում կոշտ» կգործի։

  • Կիսվել: