Մոսկվան և Կիևը պատրաստ են ընդունել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հատուկ բանագնացներին
Մոսկվան եւ Կիեւը համաձայնել են Հռոմի պապ Ֆրանցիսկոսի առաջարկին՝ ընդունել նրա հատուկ բանագնացներին՝ զինադադարը քննարկելու համար, հայտնում է Վատիկանի տեղեկատվական Il Sismografo մասնագիտացված պորտալը՝ չնշելով իր տեղեկատվության աղբյուրները։
Որպես պապական հատուկ բանագնաց Մոսկվա կարող է մեկնել դեկաստերիայի Արեւելյան եկեղեցիների հարցերով պրեֆեկտ, արքեպիսկոպոս Կլաուդիո Գուդջերոտին, իսկ իտալացի եպիսկոպոսների կոնֆերանսի ղեկավար, կարդինալ Մատեո Մարիա Ձուպպին՝ Կիեւ:
Ըստ հրատարակության՝ կողմերն ընդունել են համապատասխան հանդիպումների առաջարկը, սակայն նախապատրաստումը չափազանց բարդ է, եւ առաջընթացն առայժմ չափազանց համեստ է։ Պորտալի տվյալներով՝ դա կարող է լինել Վատիկանի «խաղաղ առաքելությունը», որի մասին Ֆրանցիսկոսը հայտարարել էր ապրիլի վերջին՝ Բուդապեշտից վերադառնալու ճանապարհին, առանց մանրամասները նշելու, քանի որ առաքելությունը «դեռեւս հրապարակային չէ»։