հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մոսկվան չի միջամտում Վրաստանի ներքին գործերին. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան չի միջամտում Վրաստանի ներքին գործերին. ՌԴ ԱԳՆ

Հինգշաբթի օրը Վրաստանի արտգործնախարարության խոսնակ Վլադիմիր Կոնստանտինիդին հայտարարել է, որ վրացական կողմը միջազգային գործընկերների հետ միասին անցկացվող հետաքննությամբ պարզել է, որ նախագահական վարչակազմի և լրատվամիջոցների կայքերում կիբերհարձակումը կազմակերպվել և իրականացվել է Ռուսաստանից:

Նախնական տվյալներով` ցանցահեններն անցած տարվա հոկտեմբերի 28-ին հարձակվել էին հազարավոր կայքերի վրա և վնասել  վրացական «Իմեդի» և «Մաեստրո» հեռուստաընկերությունների սերվերներն ու սարքավորումները: Նրանք կայքերի գլխավոր էջերի լուսանկարները փոխարինել էին Սաակաշվիլիի նկարով և «Ես կվերադառնամ» գրությամբ:

ՌԴ ԱԳՆ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է` կիբերհարձակման վերաբերյալ  բոլոր մեկնաբանությունները թողնում է վրացական ներկայացուցիչների խղճի վրա:

«Ռուսաստանը չէր պատրաստվում և չի պատրաստվում որևէ կերպ միջամտել Վրաստանի ներքին գործերին»,- հայտարարել է Անդրեյ Ռուդենկոն:

  • Կիսվել: