հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Մոսկվան չի մասնակցի Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում ԱՄՆ-ի պարտադրած խմբի ֆինանսավորմանը. Զախարովա

Մոսկվան չի մասնակցի Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում ԱՄՆ-ի պարտադրած խմբի ֆինանսավորմանը. Զախարովա

Ռուսաստանը չի մասնակցի Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում ԱՄՆ-ի պարտադրած խմբի ֆինանսավորմանը՝ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա հիշեցրել է, որ կազմակերպության բյուջեում կանոնավոր ներդրում կատարելը Քիմիական զենքի մասին կոնվենցիայի մասնակից յուրաքանչյուր պետության պարտավորությունն է:

Նոյեմբերի վերջին Ռուսաստանը չվերընտրվեց Քիմիական զենքի արգելման կազմակերպության գործադիր խորհրդում, սակայն ԱԳՆ-ից հայտնել են, որ Մոսկվան մտադիր է դաշնակիցների, գործընկերների և համախոհների հետ շարունակել ամենաակտիվ դերը խաղալ այդ կազմակերպության հարթակում:

  • Կիսվել: