երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Մոսկվան արագ ընտելանում է լիարժեք պատերազմին․ Պոդոլյակ

Մոսկվան արագ ընտելանում է լիարժեք պատերազմին․ Պոդոլյակ

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը հայտարարել է, որ Մոսկվան արագ ընտելանում է լիարժեք պատերազմին, որը «շուտով վերջնականապես կանցնի պատերազմի հեղինակների» տարածք։

«Այն ամենը, ինչ հետագայում տեղի կունենա Ռուսաստանում, օբյեկտիվ պատմական գործընթաց է։ Ավելի շատ չբացահայտված անօդաչու թռչող սարքեր, ավելի շատ փլուզում, ավելի շատ քաղաքացիական բախումներ, ավելի շատ պատերազմ»,- ընդգծել է Պոդոլյակը։

Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ օգոստոսի լույս 1-ի գիշերը կանխվել է Ուկրաինայի կողմից անօդաչու թռչող սարքերով հարձակման փորձը Մոսկվա քաղաքի և Մոսկվայի մարզի օբյեկտների ուղղությամբ։

  • Կիսվել: