Մոսկվա է ժամանել Սլովակիայի խորհրդարանի փոխխոսնակը
Մոսկվա է ժամանել Սլովակիայի Ազգային խորհրդի (միապալատ խորհրդարան) փոխխոսնակ Անդրեյ Դանկոն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ նրա պատվիրակության ներկայացուցիչ Պետեր Գաշպարը հայտնել է, որ Դանկոյի ինքնաթիռը վայրէջք է կատարել Վնուկովո օդանավակայանում:
Հիշեցնենք, որ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն Ռուսաստան էր այցելել դեկտեմբերի վերջին, այցի ընթացքում հանդիպել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այցի առիթն Ուկրաինայի տարածքով ռուսաստանյան գազի տարանցիկ մատակարարումների ժամկետի ավարտն էր։