երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Մոնտանայի նահանգում լիովին արգելել են TikTok-ը

Մոնտանայի նահանգում լիովին արգելել են TikTok-ը

Մոնտանայի նահանգի իշխանություններն ԱՄՆ-ում առաջինը լիովին արգելել են TikTok սոցիալական ցանցը:

Այս մասին իր թվիթերյան էջում այսօր գրել է նահանգապետ Գրեգ Ջանֆորտեն։

«Չինաստանի Կոմունիստական կուսակցությունից Մոնտանայի բնակիչների անձնական տվյալների պաշտպանության համար ես արգելել են TikTok-ը Մոնտանայում»,-նշել է նա։

Ըստ նոր օրենքի, որը տեղի օրենսդիր մարմինն ընդունել է ապրիլին, նահանգի տարածքում արգելվում է  TikTok բջջային հավելվածի ներբեռնումը։ Այսպիսով, Apple եւ Google ընկերություններն իրենց հավելվածների խանութներում պետք է փակեն հավելվածների ներբեռնման հասանելիությունը, այլապես նրանց տուգանքներ են սպառնում։ Արգելքը գործելու է հունվարի 1-ից:

  • Կիսվել: