Մոլդովայում ընդդիմադիրները հակակառավարական ցույց են անցկացրել
Այսօր բողոքի ցույց է տեղի ունեցել Քիշնևի կենտրոնում, տեղեկացնում է ՄոլդՊրես-ը։
Նշվում է, որ ընդդիմադիր բողոքարարները շրջափակել էին Շտեֆան չել Մարե պողոտայի հատվածը։ Հասարակական տրանսպորտը աշխատել է հարևան փողոցներում, իսկ վարորդներին կոչ են արել խուսափել քաղաքի կենտրոնից։
Բողոքի գործողությունը կազմակերպել էր ՛՛Հանուն ժողովրդի շարժումը՛՛, որի մեջ մտնում է նաև ՛՛Շոր՛՛ կուսակցությունը։ Ակցիայի մասնակիցները հավաքվել էին խորհրդարանի շենքի առաջ, վանկարկում էին հակակառավարական կարգախոսներ և արտահերթ ընտրությունների կոչ անում։
Ինչպես հայտնել են ոստիկանությունից՝ կասկածելի վարքով 27 մարդ բերվել է ոստիկանական տեղամասեր՝ անձը հաստատելու և փաստաթղթավորման համար։ Նրանցից չորսը հայտարարել են իրավապահներին, որ հավաքին եկել են փող ստանալու համար։ Իսկ ոմանց մոտ հայտնաբերվել են դյուրավառ նյութեր, որոնցով բողոքողները պատրաստվում էին ՛՛որոշակի օբյեկտներ հրկիզել՛՛:
Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: