շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Մոլդովայում վերահուղարկավորել են Երկրորդ աշխարհամարտի 45 զինվորների մասունքները

Մոլդովայում վերահուղարկավորել են Երկրորդ աշխարհամարտի 45 զինվորների մասունքները

Մոլդովայում վերահուղարկավորել են Երկրորդ համաշխարհային պատերազմի 45 զինվորի մասունքները, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Նախագահ Իգոր Դոդոնի հայտարարությանը:

Նա նշել է Երկրորդ համաշխարհային պատերազմում Խորհրդային Միության բոլոր երկրների դերը և ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ «հաղթանակն ընդանուր էր»:

«Այս դագաղներում 45 անհայտ երիտասարդի մնացորդներ են, ովքեր իրենց կյանքը տվեցին, որ մենք ապրենք», - ասել է պետության ղեկավարը:

Նախագահը նաև ընդգծել է, որ ժամանակակից սերունդը պետք է հիշի և հարգի հերոսների հիշատակը՝ այդ հիշողությունը փոխանցելով սերունդներին:

  • Կիսվել: