հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Մոլդովայում ցուցարարները պահանջում են նախագահի, կառավարության ու խորհրդարանի հրաժարականը

Մոլդովայում ցուցարարները պահանջում են նախագահի, կառավարության ու խորհրդարանի հրաժարականը

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընդդիմադիր ուժերն անժամկետ բողոքի ակցիա են անցկացնում։ Խորհրդարանի շենքի դիմաց ցուցարարները կազմակերպել են վրանային ՛՛Փոփոխությունների քաղաք՛՛, տեղեկացնում է Սպուտնիկ Մոլդովա-ն:

Նշվում է, որ ցուցարարները պահանջում են Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի, խորհրդարանի և կառավարության հրաժարականները, ինչպես նաև արտահերթ ընտրությունների անցկացում։

Ինչպես նշել են ցույցի կազմակերպիչները՝ Մոլդովայի տարբեր շրջաններից ցույցին մասնակցելու համար հավաքված մարդկանց թիվն ավելի քան 50 հազար է:

Նշենք, որ մեկ շաբաթ առաջ ցուցարարները հայտարարություն էին ընդունել, որով իշխանություններից պահանջել էին շտապ կարգով ամբողջությամբ փոխհատուցել բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագնի տարբերությունը, ինչպես նաև ֆինանսական օգնություն տրամադրել բնակչության առավել խոցելի խմբերին:

  • Կիսվել: