Մոլդովայում ցուցարարները խորհրդարանի շենքի առջև գոմաղբ են լցրել
Կանգնեցրե՛ք էներգամահը՛՛ կարգախոսով մի քանի հարյուր մարդ այսօր եկել է Մոլդովայի խորհրդարանի ու կառավարության շենքերի մոտ՝բողոքելու գների եւ տուրքերի բարձրացման դեմ, տեղեկացնում է Sputnik Մոլդովան:
Հանրահավաքի ավարտին ցուցարարները գոմաղբի կույտ են դրել օրենսդիր շենքի դիմաց։ Նրանք նաեւ կառավարության շենքի մուտքի աստիճանների վրա իշխող ՛՛Գործունեություն եւ համերաշխություն՛՛ կուսակցության նախընտրական խոստումներով պաստառներ են տեղադրել։
Նշենք, որ օրեր առաջ տասնյակ թոշակառուներ եկել էին նախագահի աշխատակազմ՝ բողոքելու ապրանքների եւ ծառայությունների թանկացման դեմ։ Նրանք նշել են, որ իրենց բողոքի ակցիաները շարունակական են լինելու: