հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մոլդովայի՝ Ռումինիայի հետ միավորվելու գաղափարը մեծ աջակցություն չի վայելում  քաղաքացիների շրջանում. Սանդու

Մոլդովայի՝ Ռումինիայի հետ միավորվելու գաղափարը մեծ աջակցություն չի վայելում քաղաքացիների շրջանում. Սանդու

Մոլդովայի՝ Ռումինիայի հետ միավորվելու գաղափարը մեծ աջակցություն չի վայելում հանրապետության քաղաքացիների շրջանում, ուստի կենտրոնացել ենք եվրաինտեգրման գաղափարի վրա: Այս մասին հայտարարել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն:

՛՛Աջակցություն կա Ռումինիայի հետ վերամիավորմանը, բայց դա բավարար չէ: Կան մարդիկ, ովքեր առաջ են քաշում այս գաղափարը, բայց նրանք բավարար չեն: Կա աջակցություն ԵՄ ինտեգրմանը, և դա այն է, ինչին մենք ձգտում ենք՛՛,-ասել է նա:

Սանդուն, այնուամենայնիվ, չի ժխտել, որ Մոլդովայի մոտ մեկ մլն քաղաքացի նաև ռումինական անձնագիր ունի, սակայն շատերը վախենում են երկու երկրների հնարավոր միավորումից:

՛՛Իսկապես, կա քննարկում, որը երկար ժամանակ է, ինչ շարունակվում է, բայց դարձյալ դրա համար բավարար աջակցություն չկա։ Մոլդովան բավականաչափ աջակցություն ունի ԵՄ անդամ դառնալու համար, և դա այն է, ինչին մենք ձգտում ենք՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: