շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Մոլդովայի իշխանությունները հայտարարել են նախագահական ընտրությունների երկրորդ փուլին Ռուսաստանի միջամտության մասին

Մոլդովայի իշխանությունները հայտարարել են նախագահական ընտրությունների երկրորդ փուլին Ռուսաստանի միջամտության մասին

Մոլդովայի իշխանությունները հայտարարել են Ռուսաստանի զանգվածային միջամտության մասին նախագահական ընտրությունների երկրորդ փուլին, որը տեղի է ունենում կիրակի օրը։ Այս մասին X (Twitter) սոցիալական ցանցում հայտարարել է ներկայիս նախագահ Մայա Սանդուի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ստանիսլավ Սեկրիերուն, հայտնում է«Европейская правда»-ն։  

Սեկրիերուն ասել է, որ Մոլդովայի իշխանությունները հետևում են «Ռուսաստանի զանգվածային միջամտությանը» ընտրական գործընթացին։ Ըստ նրա, խոսքը քվեարկության արդյունքները խեղաթյուրելու մեծ ներուժով ջանքերի մասին է։

Իշխանությունները, նշել է Սեկրիերուն, գտնվում են բարձր զգոնության վիճակում։

Նման միջամտության օրինակների թվում Սանդուի խորհրդականը նշել է ընտրողների կազմակերպված տեղափոխումը Մերձդնեստր, որն անօրինական է Մոլդովայի ընտրական օրենսգրքով: Ժամը 11:00-ի դրությամբ Մերձդնեստրում ընտրողների մասնակցությունն արդեն գերազանցել էր առաջին փուլի ընդհանուր թիվը։

Սեկրիերուն հրապարակել է մեքենաների հերթը, որն անցնում է Դնեստր գետի կամրջով Մերձդնեստրի Ռիբնիցա քաղաքից դեպի Դնեստրի աջ ափին գտնվող Ռեզինա քաղաք։ Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի Դաշնության իշխանությունները պատասխանատու են այն ամենի համար, ինչ կատարվում է Մոլդովայի Մերձդնեստրի տարածաշրջանում, ինչը հաստատված է ՄԻԵԴ-ի մի քանի որոշումներով։

  • Կիսվել: