կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մոլդովայի և Ռումինիայի միավորումը հնարավոր է երկրի բնակչության համաձայնության դեպքում. Սանդու

Մոլդովայի և Ռումինիայի միավորումը հնարավոր է երկրի բնակչության համաձայնության դեպքում. Սանդու

Մոլդովայի և Ռումինիայի միավորումը, որին ձգտում են Բուխարեստը և Քիշնևում մի շարք քաղաքական ուժեր, հնարավոր է մոլդովացիների ճնշող մեծամասնության համաձայնության դեպքում: Այս մասին ProTV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն։

Նա նշել է, որ հանրության մի հատվածը աջակցում է այդ գաղափարին, իսկ մյուսը՝ դեմ է արտահայտվում: Նրա խոսքով՝ երկրների միավորումը կարող է տեղի ունենալ միայն հասարակության ճնշող մեծամասնության համաձայնությամբ: Սոցիոլոգիական հարցումների տվյալներով՝ Ռումինիայի կազմ Մոլդովայի անցնելուն կողմ է մոլդովացիների 20-40%-ը։

Մայա Սանդուն հավելել է, որ երկու երկրների կառավարությունները վարում են հումանիտար, էներգետիկ և այլ ոլորտներում երկրների մերձեցման քաղաքականություն:

Մոլդովայի նախագահն անդրադարձել է նաև ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցության հարցին: «Մեր սահմանադրության մեջ նշված է, որ Մոլդովան չեզոք երկիր է, դա ոչ ոք չի փոխել։ Նման նախաձեռնություններ հիմա չկան»,- ասել է Սանդուն:

  • Կիսվել: