չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Մոլդովան կհրաժարվի ԱՊՀ-ի շրջանակներում համաձայնագրերի մի մասից

Մոլդովան կհրաժարվի ԱՊՀ-ի շրջանակներում համաձայնագրերի մի մասից

Մոլդովայի իշխանությունները վերլուծում են Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) շրջանակներում ստորագրված համաձայնագրերը, «ինչից հետո առաջարկներ կանեն առանձին փաստաթղթերից դուրս գալու վերաբերյալ: Jurnal հեռուստաալիքին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուն։ 

Սանդուի խոսքով՝ «հարյուրավոր» համաձայնագրեր են ստորագրվել վերջին 30 տարվա ընթացքում։

«Ամեն տարի փաստաթղթեր էին ստորագրվում, որոնցից շատերը պետք չեն եղել, հիմա այդ ամենը վերլուծվում է», - նշել է նա։

Միևնույն ժամանակ նախագահը հիշեցրել է, որ Մոլդովայի ռազմավարական խնդիրը եվրաինտեգրումն է։

«Ես խորապես հավատում եմ, որ Մոլդովան կարող է Եվրամիության անդամ դառնալ մինչև այս տասնամյակի վերջը», - ասել է Սանդուն։

 

  • Կիսվել: