կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Մոլդովան դուրս է գալիս ԱՊՀ-ից

Մոլդովան դուրս է գալիս ԱՊՀ-ից

Մոլդովայի կառավարությունը սկսել է ԱՊՀ-ի շրջանակում ստորագրված համաձայնագրերի չեղարկման գործընթացը, Jurnal TV-ին ասել է արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Նիկոլաե Պոպեսկուն։

«Մոլդովան հայտարարել է ԵՄ-ին անդամակցելու մասին, արտաքին քաղաքական բոլոր նպատակները և մասնակցությունը միջազգային կազմակերպություններում ստորադասվելու են եվրաինտեգրման նպատակին։ Ակնհայտորեն, ԱՊՀ-ի համաձայնագրերից դուրս գալը, որոնք անհամատեղելի են մեր նպատակներին, կշարունակվեն»,- ասել է Պոպեսկուն։

Նա նշել է, որ 330 պայմանագրից շատերը, որոնք հանրապետությունը ստորագրել է անկախության տարիների ընթացքում, «չեն գործում կամ չեն կիրառվում ի շահ Մոլդովայի»։

Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որԱրևմուտքը «հաջորդ Ուկրաինայի» դերի համար այժմ «դիտարկում է» Մոլդովային:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: