կիրակի, նոյեմբեր 22
22 / 11 / 2026
128 երկիր կմշակի «մարդասպան ռոբոտների» կարգավորման մասին միջազգային համաձայնագիր

128 երկիր կմշակի «մարդասպան ռոբոտների» կարգավորման մասին միջազգային համաձայնագիր

ՄԱԿ-ի «Սովորական զենքի որոշակի տեսակների մասին» կոնվենցիայի մասնակիցները պայմանավորվել են սկսել միջազգային փաստաթղթի մշակումը և կարգավորել «մարդասպան ռոբոտներ» անվանումով մահաբեր ինքնավար սպառազինության համակարգերը։ Այս մասին հայտնի է դարձել Ժնևում կայացած համաժողովի արդյունքներով, որին մասնակցել են 128 պետության ներկայացուցիչներ, տեղեկացնում է AFP-ն։

Ինչպես լրագրողների հետ զրույցում ասել է համաժողովի նախագահ Ժյուլիեն Տոնին՝ երկրները «համաձայնել են սկսել մահաբեր ինքնավար սպառազինության համակարգերի վերաբերյալ միջազգային փաստաթղթի մշակումը, որը պետք է ավարտվի առաջիկա երկու տարվա ընթացքում»։

Նա հավելել է, որ որոշ պետություններ դեմ են եղել «բանակցություններ» բառի կիրառմանը, ուստի մասնակիցները կանգ են առել «մշակում» ձևակերպման վրա։

«Կանգնեցնել մարդասպան ռոբոտներին» (Stop Killer Robots) կոալիցիան հայտարարել է, որ պետությունները հաստատել են «անորոշ մանդատ», որը հստակ ճանապարհ չի նախանշում իրավաբանորեն պարտադիր փաստաթղթի համար։

«Ինքնավար սպառազինության համակարգերը, այդ թվում՝ թիրախների ընտրության գործընթացում արհեստական բանականության կիրառումը, արդեն օգտագործվում են մարտի դաշտում»,- հայտարարել է կոալիցիայի գործադիր տնօրեն Նիկոլ վան Ռոյենը։ Նրա խոսքով՝ պարտադիր միջազգային համաձայնագրի մշակման ձգձգումը վտանգի տակ է դնում խաղաղ բնակչությանը և ողջ մարդկությանը։

  • Կիսվել: