ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մոլդովան այլևս գազ չի գնի «Գազպրոմ»-ից

Մոլդովան այլևս գազ չի գնի «Գազպրոմ»-ից

Մենք այլևս բնական գազ չենք գնի «Գազպրոմից, ասել է Մոլդովայի էներգետիկայի նախարար Վիկտոր Պարլիկովը Եվրատլանտյան կայունության ֆորումում, և նշել, որ Մոլդովան սկսել է ավելի ցածր գնով էներգետիկ ռեսուրսներ ձեռք բերել եվրոպական շուկայից:

«Կոմերսանտ»-ին հայտնի է դարձել, որ Մոլդովայի իշխանությունները «Գազպրոմին» առաջարկել են կնքել կարգավորման համաձայնագիր, ըստ որի՝ ռուսական ընկերությունն ու նրա կառույցները դուրս կգրեն «Մոլդովագազի» պարտքերը։ Դրա դիմաց Քիշնևը կերաշխավորի վերացնել դատական հայցերը՝ կապված 160 միլիոն դոլարով մատակարարումների կրճատման հետ, ինչպես նաև «Գազպրոմին» կվճարի 153,57 միլիոն դոլար փոխհատուցում։

  • Կիսվել: