չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Մոլդովան արտաքսել է ՌԴ դեսպանատան աշխատակցին

Մոլդովան արտաքսել է ՌԴ դեսպանատան աշխատակցին

Մոլդովան կանչել է ՌԴ դեսպանին՝ ՌԴ դեսպանատան աշխատակիցներից մեկին «պերսոնա նոն գրատա» հայտարարելու համար, ասել է կառավարության խոսնակ Դանիել Վոդան։

Վոդան լրագրողներին ասել է, որ որոշումը կապված է մոլդովացի սահմանապահների գործողությունների հետ, որոնք հրաժարվել են ռուս քաղաքական գործչին թույլ տալ մուտք գործել երկիր, գրում է golosameriki.com-ը։

Միջադեպը տեղի է ունեցել այս շաբաթ Քիշնևի օդանավակայանում։

Դեսպանատան պաշտոնյայի անունը չի նշվում։

  • Կիսվել: