չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Մոլդովան ամբողջությամբ վերականգնել է Ռուսաստանի հետ փոստային հաղորդակցությունը

Մոլդովան ամբողջությամբ վերականգնել է Ռուսաստանի հետ փոստային հաղորդակցությունը

«Մոլդովա Փոստ» ընկերությունը հայտարարել է դեպի Ռուսաստան փոստային ծառայությունների ամբողջական վերականգնման մասին․ դրանք ընդհատվել էին անցյալ տարվա հուլիսին։

«Ռուսաստանի Դաշնություն նամակների և ծանրոցների ուղարկումը վերսկսվել է»,- նշված է ընկերության մամուլի ծառայության հաղորդագրությունում։

2023-ի հուլիսին պետական ​​«Մոլդովա Փոստ»-ը դադարեցրել էր բոլոր տեսակի փոստային առաքումները դեպի Ռուսաստան՝ լոգիստիկ դժվարությունների պատճառով:

Ընդ որում, «Մոլդովա Փոստ»-ի հաճախորդները կարող էին Ռուսաստանից նամակներ ու ծանրոցներ ստանալ։ Հոկտեմբերին մոլդովական կողմը փոստային կապը մասամբ վերականգնեց, և հնարավոր դարձավ նամակներ և բացիկներ ուղարկել։ Այժմ վերականգնվել են փոստային բոլոր ծառայությունները։

Նման ընդհատումներ տեղի են ունեցել նաև 2022 թվականին։ Դրանք ազդում են նաև Մերձդնեստրի փոստի վրա, որը նամակագրություն է ուղարկում մոլդովական փոստային ծառայության միջոցով։  

  • Կիսվել: