Մոդին կմասնակցի Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին կժամանի Ռուսաստան՝ մասնակցելու Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։ Այդ մասին հայտնել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը։
«Վարչապետ պարոն Նարենդրա Մոդին ՌԴ նախագահ Նորին Գերազանցություն պարոն Վլադիմիր Պուտինի հրավերով 2024 թվականի հոկտեմբերի 22-ից 23-ը կայցելի Ռուսաստան՝ մասնակցելու Կազանում Ռուսաստանի նախագահությամբ կայանալիք ԲՐԻԿՍ-ի 16-րդ գագաթնաժողովին», - ասված է հաղորդագրության մեջ։
Ըստ գերատեսչության՝ հանդիպումը կդառնա կարևոր հարթակ առաջնորդների կողմից համաշխարհային առանցքային խնդիրների քննարկման համար։
«Սպասվում է, որ իր այցի ժամանակ վարչապետը նաև Կազանում կանցկացնի երկկողմ հանդիպումներ ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների իր պաշտոնակիցների և հրավիրված ղեկավարների հետ», - հավելել է Հնդկաստանի ԱԳՆ-ն:
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ևս կմասնակցի Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։