շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Մոդեռնա»-ի պատվաստանյութը հաստատվել է ԱՀԿ-ի կողմից՝ արտակարգ իրավիճակներում COVID-19 համավարակի դեմ կիրառելու համար

«Մոդեռնա»-ի պատվաստանյութը հաստատվել է ԱՀԿ-ի կողմից՝ արտակարգ իրավիճակներում COVID-19 համավարակի դեմ կիրառելու համար

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ «Մոդեռնա» ընկերության պատվաստանյութն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից հաստատվել է արտակարգ իրավիճակներում COVID-19 համավարակի դեմ կիրառելու համար:

ԱՀԿ-ի կողմից արտակարգ իրավիճակների օգտագործման համար մինչև պատվաստանյութի հաստատվելը գնահատվում են COVID-19 պատվաստանյութերի որակը, անվտանգությունն ու արդյունավետությունը:

Կլինիկական փորձարկումները ցույց են տվել, որ Moderna պատվաստանյութը գրեթե 94,1% արդյունավետ է COVID-19-ից պաշտպանվելու համար՝ առաջին դեղաչափից 14 օր անց:

 

 

  • Կիսվել: