չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Միութենական պետության զորքերի տարածաշրջանային խմբավորման ավիացիոն բաղադրիչը ՌԴ-ից սկսել է շարժվել Բելառուս

Միութենական պետության զորքերի տարածաշրջանային խմբավորման ավիացիոն բաղադրիչը ՌԴ-ից սկսել է շարժվել Բելառուս

Միութենական պետության զորքերի տարածաշրջանային խմբավորման ավիացիոն բաղադրիչը սկսել է Ռուսաստանից Բելառուս ժամանել: Այս մասին այսօր հայտնլ է Բելառուսի պաշտպանության նախարարությունը։

Հանրապետություն են սկսել ժամանել ռուս զինծառայողների առաջին էշելոնները, որոնք պատկանում էին զորքերի ռուս-բելառուսական տարածաշրջանային խմբավորմանը։ Միջազգային ռազմական համագործակցության դեպարտամենտի ղեկավար, միջազգային ռազմական համագործակցության հարցերով՝ Բելառուսի պաշտպանության նախարարի օգնական Վալերի Ռեվենկոն ասել է, որ տարածաշրջանային ռուս-բելառուսական ուժերի խմբի ռուսական մասը կկազմի 9 հազար զինծառայող. վերաբաշխումը կտեւի մի քանի օր:

Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել էր, որ ՆԱՏՕ-ն եւ եվրոպական մի շարք պետություններ դիտարկում են Մինսկի դեմ հնարավոր ագրեսիայի տարբերակները։ Նրա խոսքով՝ Միութենական պետության արեւմտյան սահմաններում իրավիճակի սրման հետ կապված՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել զորքերի միացյալ տարածաշրջանային խմբի տեղակայման շուրջ, եւ այդ խմբի ձեւավորումն արդեն իսկ ընթացքի մեջ է։

 

  • Կիսվել: