ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Միշուստինը պահանջել է, որ կառավարությունը կարգուկանոն հաստատի դաշնային բյուջեի կատարման գործում

Միշուստինը պահանջել է, որ կառավարությունը կարգուկանոն հաստատի դաշնային բյուջեի կատարման գործում

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը պահանջել է, որ կառավարությունը կարգուկանոն հաստատի դաշնային բյուջեի պահպանման և կատարման գործում, ինչպես նաև բացառի այն իրավիճակները, երբ տարեվերջին բյուջեի միջոցները չեն օգտագործվում, տեղեկանում ենք Ինտերֆաքսից։

Նա ասել է. «Իրավիճակը, երբ տարեվերջին բյուջետային միջոցները մնում են չօգտագործված, անընդունելի է, ես դրա համար երկու պատճառ եմ տեսնում՝ կամ անարդյունավետ պլանավորում, կամ դրանում ներգրավված կառավարման աշխատակազմի անորակություն: Անհրաժեշտ է ուժեղացնել հսկողության մակարդակը գործադիր կարգապահության վրա և ռազմավարական պլանավորման համակարգում վերականգնել կարգուկանոնը»:

 
 

  • Կիսվել: