կիրակի, մայիս 26
26 / 5 / 2024
Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի վարչապետի հետ

Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի վարչապետի հետ

Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ, տեղեկանում ենք ՌԴ Նախարարների կաբինետի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից:

Նշվում է, որ կառավարությունների ղեկավարները քննարկել են ռուս-ադրբեջանական առևտրատնտեսական համագործակցության ընթացիկ հարցեր։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել արդյունաբերության և տրանսպորտի ոլորտում փոխգործակցության զարգացմանը։

Միխայիլ Միշուստինը և Ալի Ասադովը քննարկել են նաև ԱՊՀ և այլ բազմակողմ ձևաչափերում համատեղ աշխատանքը։

  • Կիսվել: