Մինչև հոկտեմբերի 6-ը. Թրամփը ՀԱՄԱՍ-ին ժամանակ է տվել գործարքի հասնելու համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մինչև հոկտեմբերի 6-ը՝ Վաշինգտոնի ժամանակով ժամը 18.00-ն, ժամանակ է տվել ՀԱՄԱՍ-ին՝ գործարքի հասնելու համար: Նա ընդգծել է, որ այլապես ՛՛դժոխք կտիրի՛՛:
՛՛Մենք ամեն դեպքում խաղաղության կհասնենք Մերձավոր Արևելքում՛՛,-ասել է նա և նշել, որ 2023 թ. հոկտեմբերի 7-ից ի վեր արդեն չեզոքացվել է ՀԱՄԱՍ-ի ավելի քան 25.000 զինյալ:
՛՛Իսկ մնացածը թակարդի մեջ են, նրանց կյանքը կարող է ընդհատվել իմ հրամանով՛՛,- զգուշացրել է ԱՄՆ նախագահը: Նա կոչ է արել Գազայի խաղաղ բնակչությանը հեռանալ առավել անվտանգ վայրեր:
Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը մեկնաբանել էր Գազայում պատերազմը դադարեցնելու՝ Թրամփի ծրագիրը: Պաղեստինյան շարժման քաղբյուրոյի անդամ Մոհամմեդ Նազալը հայտնել է, որ պատրաստվում են որոշ փոփոխություններ առաջարկել: «Շուտով կներկայացնենք մեր պաշտոնական պատասխանը»,- նշել է նա:



