հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Մինչև 15 տարվա ազատազրկում. Պետդուման օրենք է ընդունել ՌԴ ԶՈՒ-ի մասին կեղծիքների տարածման համար ազատազրկման մասին

Մինչև 15 տարվա ազատազրկում. Պետդուման օրենք է ընդունել ՌԴ ԶՈՒ-ի մասին կեղծիքների տարածման համար ազատազրկման մասին

Պետդուման երրորդ՝ վերջնական ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որը քրեական պատիժ և ծանր տուգանքներ է սահմանում ռուսական բանակը վարկաբեկող կեղծիքների և Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչերի համար:

«Օրինագիծն անմիջապես կուղարկվի Դաշնային խորհուրդ, այսօր ժամը 14:00-ին Դաշնային խորհրդում կկայանա նիստ, Դաշնային խորհրդի հաստատումից հետո օրինագիծը կհայտնվի նախագահի սեղանին»,- ասել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը:

Փաստաթղթում նշվում է, որ նման հանցագործության համար ազատազրկման ժամկետը կարող է լինել մինչև 15 տարի, այն կկիրառվի, եթե ՌԴհատուկ ռազմական գործողության վերաբերյալ տարածված կեղծիքները ծանր հետևանքներ ունենան։


  • Կիսվել: